Բնականաբար, դրսի օդն անհամեմատ մաքուր է սենյակինից: Ուր էլ լինենք` տանը սպորտդահլիճում, գրասենյակում, միևնույն է` դրսի օդը ավելի մաքուր է, քան փակ տարածքներինը:

Իսկ դա առողջությունը վտանգող  ամենալուրջ 5 գործոններից մեկն է համարվում: Մեր աղյուսաշեն կամ էլ բետոնակառույց տներն անընդհատ թունանյութեր են  անջատում` ինչպիսին, օրինակ` ֆորմալդեհիդն է: Մեր օդն աղտոտում են բակտերիաները, բորբոսն ու փոշին, աշխատող գազօջախի մոտ կուտակված ածխաթթու գազը:

Բարեբախտաբար, կարելի է այդ վտանգները եթե ոչ վերացնել, ապա գոնե նվազագույնի հասցնել գեղեցիկ ու գեղագիտական տարբերակով` տնաբույս ծաղիկների օգնությամբ: Ստորև ներկայացնենք այն  ծաղիկները, որոնք լավագույնս են մաքրում սենյակի օդը:

OLYMPUS DIGITAL CAMERA

Քլորոֆիտում

Սա ոչ միայն մաքրում է օդը, այլև լավագույն տարբերակ է սկսնակ ծաղկաբույծի համար:  Առանձնակի խնամք չի պահանջում, ծաղկում է ու չի չորանում, չի  մահանում  երբեք: Արդյունավետ կերպով կլանում է բոլոր այն քիմիական նյութերը, որոնք կիրառվում են տան մաքրության նպատակով:

Dracaena-deremensis-Janet-Craig

Դրացենա

Հայտնի է այս բույսի 40 տեսակ: Հրաշալի վերացնում է բենզոլն ու ֆորմալդեհիդը, եռաքլորէթիլենն ու քսիլոլը: Սակայն, նրանք, ովքեր տանը կատու և շուն  ունեն, պետք է նկատի ունենան, որ դրացենան թունավոր է նրանց  համար: Եթե բնակարանը, որտեղ ապրում եք ձեր սիրելի կենդանիերի հետ, փոքր է, ապա դրացենայի ընտրությունն այնքան էլ հարմար  չէ:

ficus_benjamina_5_0

Ֆիկուս

Փոքրաչափ ծառերից ամենատարածվածն է սենյակային պայմաններում աճեցնելու իմաստով: Սովորաբար այս ծաղկի բարձրությունը հասնում է 60-120 սմ-ի: Շատ հզոր միջոց է օդը մաքրելու առումով: Իսկ գարնանն ու ամռանն այն կարելի է դուրս հանել, եթե  նման հնարավորություն ունեք:

Ֆիկուսը սենյակի օդը մաքրում է բենզոլից, եռաքլորէթիլենից ու ֆորմալդեհիդից:

spathiphyllum_floribundum

Սպաթիֆիլում կամ, որ ավելի ականջահաճո է` Կանացի երջանկություն

Բացի այն, որ շատ գեղեցիկ տնաբույս ծաղիկ է, նաև երկարակյաց է, գրեթե հազվադեպ է պատահում, որ բույսը մահանա: Հիմնականում ծաղկում է ամռանը, գերադասում է ստվերոտ ու խոնավ վայրերն ու խոնավ հողը: Օդից վերացնում է ամոնիակը, բենզոլը, ֆորմալդեհիդն ու եռաքլորէթիլենը:

3105093353_6dbb66d1c4

Նեֆրոլեպիս

Այս բույսը զով, բարձր խոնավությամբ  վայրեր է սիրում ու անդրադարձող լույս: Լոգարանն իդեալական է այս բույսի համար: Օդը մաքրում է քսիլոլից ու ֆորմալդեհիդից:

Sansevieria_trifasciata_Laurentii_pm_4

Սանսևիերա (կամ` Զոքանչի լեզու)

Այս բույսը գրեթե խնամք չի պահանջում, այն աճում է ամենուր: Պետք է  ջրել ուշ-ուշ, սիրում է չոր վայրեր:Արևի լույսի նկատմամբ նույնպես  պահանջկոտ չէ: Մաքրում է սենյակի օդը բենզոլից ու ֆորմալդեհիդներից:

hamedorea

Համեդորեա կամ եղեգնարմավ

Սա ֆորմալդեհիդից օդը մաքրող  ամենահզոր բույսն է համարվում: Իսկ նորմալ գոյատևման համար այս բույսին մի փոքր արևի լույս է պահանջվում: Կարող է մինչև 3 մ բարձրություն ունենալ, հետն էլ` ցնցող տեսք:

Aloe-Vera-as-an-Anti-inflammatory

Հալվե

Կիրառման առումով բազմանշանակ բույս է : Ոչ մեծ քանակությամբ հալվե է առաջարկվում ուտել ստամոքս-աղիքային տրակտի  տարբեր հիվանդությունների  դեպքում: Բուժում է այրոցքը: Հրաշալի մաքրում է սենյակի օդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել