Այս հակասական կերպարի՝ Արցախում հայտնվելը և բուռն տնտեսական գործունեության պատրաստակամություն հայտնելը չի կարող լինել ինքնանպատակ... Սա հստակ մաս է կազմում ռուսական կայսերապաշտական նկրտումների հերթական փուլի՝ այս անգամ արդեն Արցախում «ոտքի տեղ» անելու համար... Պետք է սթափ գնահատականներ տրվեն, և այսօրվանից իսկ ամենաբարձր մակարդակով գծվեն սրա նմանների կենսագործունեության թույլատրելի սահմանները ՄԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ...
Հ.Գ. Իսկ իմ կողմից շատ հարգված Լևոն Հայրապետյանի նվերը՝ ազնվական նժույգների մի ամբողջ երամակի տեսքով, որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ... Մի՞թե մեծ հայրենասերն իր հոգու խորքում ցավ չապրեց, երբ Ստերլիգով կոչվածն, իր որդիների հետ ասպատակելով Շուշվա փողոցները, իր նվերներին հեծած՝ եկավ մամլո ասուլիսին !!!
Կից նյութն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել