Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, Մյոլդե-Փյունիկ: Այսօր մեր չեմպիոնին լուրջ մրցակցություն է սպասվում, բայց հուսանք, որ մեր տղաները կանեն ամեն ինչ, որ կարողանան պատասխան հանդիպումից առաջ լավ պաշարով վերադառնալ Հայաստան: Այն, որ նորվեգական ակումբը լավ կազմակերպված թիմ է, դա աներկբա է, բայց չպետք է թերագնահատել մեր տղաներին, եթե վերցնենք ընդհանուր առմամբ, մեր ակումբի կորիզը կազմում են մեր ազգային ընտրանու տղաները, իսկ դա շատ մեծ դերակատարում ունի, և ես ավելի քան վստահ եմ, որ Հովսեփյանի թիմն այսօր շատ լավ է խաղալու, անհամեմատ լավ, քան Ֆոլգորեի հետ կայացած երկու հանդիպումները միասին: Մեր տղաներն արդեն ունեն երկու խաղի փորձ, ի նկատի ունեմ այս տարվա եվրոպական մրցասպարեզում, և երևում է, որ մեր տղաների մոտ առկա է բարձր խաղային կարգապահություն, նվիրվածություն, և հենց այս երկու հատկանիշների շնորհիվ մենք ի զորու ենք հաղթահարել Մյոլդեի արգելքը: Առաջ, տղաներ, ամբողջ ազգը ձեր կողքին է...
ՀԱՂԹԱՆԱԿ........

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել