Մարդկային կյանքը հիմնված է օրենքների վրա՝ թե՛ բնության օրենքներ և թե՛ պետական: Օրենքների միջոցով է պահպանվում աշխարհի խաղաղությունը: Սակայն որոշ օրենքներ ուղղակի անհնար է կարդալ անտարբերությամբ: Դրանք շատ տարօրինակ և ծիծաղելի են:
Ներկայացնում ենք 10 տարօրինակ օրենք սեքսի մասին:
1. Լիբանանում տղամարդկանց պաշտոնապես թույլ է տրված սեռական հարաբերություն ունենալ կենդանիների հետ: Միակ պայմանն այն է, որ կենդանին պետք է էգ լինի: Եթե տղամարդը հարաբերություն ունենա արուների հետ, ապա կդատապարտվի մահվան: Երևում է, որ իշխանությունները պայքարում են հոմոսեքսուալիզմի դեմ:
2. Բահրեյնում բժիշկ-գինեկոլոգներին արգելվում է ուղղակիորեն զննել կանանց: Նրանք կարող են կատարել բուժզննումը միայն հայելու մեջ կանանց սեռական օրգանների արտացոլանքով:
3. ԱՄՆ-ին պատկանող Գուամ կղզում օրենքով արգելվում է ամուսնանալ սեքսուալ փորձ չունեցող աղջիկների հետ: Այնտեղ կան հատուկ «մասնագետներ», ովքեր որոշակի գումարի դիմաց կարող են աղջիկներին զրկել իրենց անմեղությունից:
4. Կոլումբիայի Կալի քաղաքում կինը կարող է սեքսով զբաղվել միայն իր ամուսնու հետ: Թվում է՝ անսովոր ոչինչ չկա, սակայն երբ դա առաջի անգամ է տեղի ունենում, աղջկա մայրը պետք է ներկա լինի:
5. Հոնկոնգում կինը կարող է սպանել իրեն դավաճանած ամուսնուն: Միակ պայմանն այն է, որ նա դա պետք է անի մերկ ձեռքերով՝ առանց զենքի:
6. Կոլորադոյում արգելվում է համբուրել կնոջը, եթե նա քնած է:
7. Օհայո նահանգում կանանց արգելվում է կրել լաքապատված կաշվե կոշիկ, քանի որ դրանց վրա կարող է արտացոլվել կնոջ սեռական օրգանը:
8. Անգլիայում անծանոթ կնոջը սեքսի առաջարկ անողը կարող է տուգանվել 180 եվրոյով կամ դատապարտվել 3 ամսվա ազատազրկման:
9. Հունգարիայում՝ Բուդապեշտում, ամուսինները պետք է սեռական հարաբերություն ունենան մթության մեջ: Արգելվում է անգամ մոմի կամ բուխարու լույսի տակ:
10. Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում արգելվում է սեռական հարաբերության ընթացքում շախմատ խաղալ: