
Դոնեցկի «Շախտյորի» ամսագրի «Դեմ առ դեմ» բաժնում միմյանց «դեմ են դուրս եկել» Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և «հանքափորների» երկրպագուհի, հայտնի հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան։
«Շախտյորի» պաշտոնական կայքում հրապարակվել է «Դեմ առ դեմի» մի փոքր հատված։
-Եթե հնարավորություն ունենայիք մեկ օրով փոխել սեռը, ի՞նչ կանեիք։
Լերա Կուդրյավցևա. Դա իմ երազանքն է։ Ես փողոցներում եմ մեծացել և ամբողջ կյանքս ընկերություն արել տղաների հետ։ Դեմ չէի լինի մի երկու տարով տղամարդ դառնալ։ Կզբաղվեի ֆուտբոլով կամ հոկեյով։
Հենրիխ Մխիթարյան. Եթե այդպիսի բան տեղի ունենար, ես նույնիսկ տանից դուրս չէի գա։
-Ձեր երկրպագուները կարո՞ղ են ընկերանալ Ձեզ հետ։
Կուդրյավցևա. Ընկերությանը ես վերաբերվում եմ պատասխանատվությամբ, սակայն նստել, զրուցել… հաճույքով։
Մխիթարյան. Իհարկե, ես բաց եմ շփման տեսակետից և կարող եմ ընկերանալ բոլորի հետ։



