1861 թվականին միջազգային հանձնաժողովն ի դեմս Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Օսմանյան Թուրքիայի, Ռուսաստանի, Ավստրո-Հունգարիայի և Պրուսիայի ընդունեց Լիբանանին օրգանական ստատուտ շնորհելու մասին որոշումը: Ըստ հանձնաժողովի որոշման, նահանգապետը պետք է քրիստոնյա լիներ, և առաջին նահանգապետ ընտրվեց ազգությամբ հայ Կարապետ Արթին Դաուդյանը:



Լուսանկարն այստեղից:

Ծնվել է Պոլսում, սկզբնական կրթությունը ստացել Գաղատիա թաղամասի ֆրանսիական դպրոցում, կրթությունը շարունակել Բեռլինում: Որպես Պրուսիայի թուրքական դեսպանատան աշխատակից գրել է գիրք Գերմանիայի մասին, նրա ջանքերով է 1950-ական թթ. ստեղծվել օսմանյան հեռագրական վարչությունը; նաև ակտիվ մասնակցել է վերոհիշյալ հանձնաժողովի աշխատանքներին: Նահանգապետ նշանակվելուց հետո Լիբանանում անցկացրել է մի շարք ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներ և խաղաղեցնել հուզումներով և ապստամբություններով համակված Լիբանանը: Մեծ հռչակ է վայելել ոչ միայն Լիբանանում, այլև հարակից շրջաններում, որոնց բնակչությունը սկսել է պայքարել Լիբանանին միանալու համար: Դա Սիրիայի նահանգապետի հետ լուրջ տարաձայնությունների է հանգեցրել, և, ի վերջո, Կարապետ Դաուդյանը 1868 թվականին հրաժարվել է նահանգապետի պաշտոնից և նշանակվել առևտրի և հասարակական աշխատանքների նախարար: Մահացել է 1873 թվականին:

Խոհարարական հետգրություն մը. լիբանանյան խոհանոցի մի ճաշատեսակ՝ լոլիկի խյուսով կոլոլակը կոչվում է Դաուդ փաշայի անունով, քանի որ նրա սիրած ճաշատեսակն է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել