Բոլորիս էլ քաջ հայտնի է, որ մեր երկրում կան մի քանի օլիգարխ, ովքեր ունեն թիկնապահներ, իսկ իրենց թիկնապահներն ունեն իրենց թիկնապահները, իսկ թիկնապահների թիկնապահներն ունեն իրենց թիկնապահները, որոնք տարբեր տեսակի խնդիրներ էին լուծում իրենց ղեկավարնների համար: Եվ ահա այս կայացած ինստիտուտը արդեն էվոլյուցիա է ապրում: Հիմա արդեն քողարկում են իրենց թիկնապահներին և առաջ են բերում օգնականներին: Այժմ օգնականն ունի օգնական, իսկ օգնականի օգնականը՝ մի ուրիշ օգնական: Այս մեր նոր կայացած ինստիտուտն էլ սկսել ա անտակտ և վիրավորական բառերով վիրավորել տարբեր մարդկանց: Հիմա չգիտես՝ փա՞ռք տաս Աստծուն, որ նախկին ինստիտուտը առաջվա պես չի գործում, թե՞ խնդրես ազատել այս նորերից, ովքեր հրապարակային սովորեցնում են ազգին, թե ազատ հայհոյիր դիմացինիդ ու անպատվիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել