Արագաչափերի դեմ խոսելուց առաջ պետք է ներքին հարգանք ունենալ օրենքի նկատմամբ և հասկանալ, որ եթե խախտում ես օրենքը, ապա, բնականաբար, ենթարկվելու ես պատասխանատվության:
Եթե, ըստ օրենքի, մաքսիմալ արագությունը 60կմ/ժ արագությունն է, իսկ վարորդը, գիտակցելով, որ խախտում է օրենքը, այնուամենայնիվ, խախտում է այն՝ գերազանցելով նշված արագությունը, ապա ինչո՞ւ նա չպետք է պատժվի: Իսկ տվյալ դեպքում արագաչափերն առավել շատ դաստիարակչական դեր են խաղում, քանզի մեկ-երկու անգամ կլորիկ գումար գրպանիցդ վճարելով՝ հաջորդ անգամ կգիտկացես, որ չի կարելի օրենքը խախտել:
Տարօրինակ է, որ սա չեն հասկանում նաև մի խումբ պոպուլիստ պատգամավորներ: Ի դեպ, Հանրապետության հրապարակից Ամիրյան փողոց մտնելիս արագաչափեր չկան, և վարորդների մեծ մասը, անկախ օրվա ժամից, մեծ արագություններ է զարգացնում փողոցի այս հատվածում՝ խանգարելով բնակիչների անդորրը: Հիմա հարց. հարգելի՛ պատգամավորներ, այստեղ պետք չէ՞ դնել արագաչափ, որպեսզի նման վարորդները սթափվեն և չվտանգեն ու չխանգարեն Ամիրյանում բնակվող մարդկանց և բազմաթիվ զբոսաշրջիկների առօրյան.... Կարծում եմ՝ պետք է տեղադրել:
Ցավում եմ, որ մեզանում ձևավորվել է պոպուլիստների և դեմագոգների մի մեծ բանակ, ովքեր, գիտակցելով, որ սխալ են, այնուամենայնիվ, ժողովրդի մի հատվածին դուր գալու համար անում են տարաբնույթ պոպուլիստական հայտարարություններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել