Հաշվի առնելով, որ Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի կապակցությամբ սույն թվականի հուլիսի 12-ին սպասվում է երթևեկության ինտեսիվության ավելացում դեպի հանգստյան գոտիներ, Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան-Դիլիջան, Երևան-Աշտարակ, Երևան-Գեղարդ, ինչպես նաև դեպի Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապարհահատվածներում: Նշված ճանապարհահատվածներում՝ հատկապես Երևան-Սևան և Սևան-Երևան ուղղություններում, սահմանված առավելագույն արագության գերազանցման փաստերը հայտնաբերելու նպատակով առաջին անգամ կկիրառվեն շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր:
Ճանապարհային երթևեկության պատշաճ անվտանգություն ապահովելու, հանգստյան օրերն անցանկալի պատահարներով չմթագնելու նպատակից ելնելով՝ հորդորում ենք վարորդներին լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը չվարել ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում ու չգերազանցել սահմանված արագությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել