Ամեն դեպքում, եթե փողոցում Ջուսին փռշտալիս տեսնեք, ասեք՝ առողջությո՛ւն:
Բ.-Փոփի թագուհի կոչմանն արժանանալու համար պետք է…..
Ջ.- Լինել յուրահատուկ, միշտ ներկայանալ նոր ոճի մեջ, լինել միակը և լինել ուժեղ երգչուհի, դա չի խանգարի:
Բ.- Երբևէ կհրաժարվե՞ք Ձեր բեմական բլբուլ-փետուրներից:
Ջ.- Ես բմբուլ-փետուր չեմ հագել: Սխալ հարց էր: Ինձ հետ միշտ աշխատում են Հայաստանի լավագույն ոճաբանները:
Բ.- Կզոհեի՞ք կարիերան հանուն ընտանիքի:
Ջ.-Երբե՛ք, քանի որ բեմն է իմ կյանքը:
Բ.- Ձեր խոսքն այն մարդկանց, ովքեր Ձեր հասցեին անպարկեշտ արտահայտություններ են անում:
Ջ.- Ամեն մարդ իր արշինով է չափում: Ով ասում է ինձ այս կամ այն բառը, ուրեմն նա էլ հենց այդպիսին է:
Բ.- Ո՞ր մուլտֆիլմի մեջ կցանկանայիք հայտնվել և ինչո՞ւ:
Ջ.- «Շրեկ»-ի մեջ, որովհետև այնտեղ կա կախարդանք, և դա կլիներ խենթություն:
Բ.- Հնարավո՞ր է, որ Ձեզ մի օր տեսնենք ճաղատ։
Ջ.- Միայն այն դեպքում, եթե գրիմով փակեն, իսկ իրականում`ոչ:
Բ.- Ձեր կարծիքով`ի՞նչ դեր ունեք տեղական շոու բիզնեսում:
Ջ.- Վառ և յուրահատուկ երգչուհու, ումից բոլորը սպասում են ոչ ստանդարտ անակնկալներ:
Բ.- Մարդկային ջերմության կարիք զգո՞ւմ եք:
Ջ.- Այո՛, միշտ:
Բ.— Արդյո՞ք պատահական է Ձեր`անընդհատ սկանդալների կենտրոնում հայտնվելը:
Ջ.- Դա ստացվում է ինքն իրեն: Ես կարող եմ փողոցում փռշտալ, և դա դառնա սկանդալ: Դա միայն ու միայն իմ էներգիայից է գալիս: Կարող է ուրիշ մարդ անի նույն բանը, և նրա մոտ դա ընդհանրապես չդիտվի որպես սկանդալ:
Բլից հարցումը՝ Համլետ Սիմոնյանի