Անգլիացի մի լուսանկարիչ ուսումնասիրել է, թե անգլիացիներն ինչքան են խմում։ Էնքան է ուսումնասիրել (1998-2008), որ գիրք է հրատարակել՝ «Alcohol and England»։ Նա այցելում էր Եվրոպայի մի քանի նշանավոր հանգստավայրեր ու լուսանկարում իր հարբած հայրենակիցներին։ Ինչ խոսք, շատ ուշագրավ զբաղմունք է։ Նրա կարծիքով՝ անգլիացիները սկսել են շատ խմել։
Հումորը մի կողմ, բայց մի հարց հետաքրքրեց։ Արդյո՞ք թույլատրելի է սովորական մարդկանց հարբած ժամանակ լուսանկարել ու մի հատ էլ գիրք տպագրել։ Ի՞նչ կասեք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=581673048602283&set=a.105587342877525.8312.100002787804765&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել