Դավիթն իմ ընկերն է, բայց...
Դավիթ ջան, բացի նրանից, որ առողջական, ֆիզիկական վիճակովդ եմ մտահոգվում, նաև քո քայլը հանրային հարթակից շեղում է ուշադրությունն անձիդ վրա, իսկապես այն, ինչ խոսում էինք երկու օր առաջ, չլինեն լիդերներ, չլինեն հերոսներ, ճիշտ հակառակն ես անում, հերոսացումը հացադուլի միջոցով ամենավտանգավար բանն է, ինչ կարելի է հիմա անել՝ հանրային պատասխանատվությունն ու մոբիլիզացիան թուլացնելու համար: Մեկը թող մեզ համար զոհվի, մեկը թող մեր հարցերը լուծի, մենք էլ գնանք, տանը նստենք, ուղիղ եթերով նայենք ողբերգական թատրոնը: Էդ ելք չի, հավատա, էսօր գործից հետո կգամ քեզ մոտ, վախենում եմ ուժերդ երկար խոսելուցս թուլացնել, բայց չխոսել էս թեմայով չեմ կարող, խնդրում եմ՝ մտածես:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/903358066353661?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել