Ո՛չ, նրանք մալյար չեն, նրանք հայկական շոու բիզնեսի ավազն ու ցեմենտն են:

Ամեն անգամ, երբ նստում եմ դիմահարդարման, մասնագետը նշում է, որ պետք է ընդգծել կնոջ գեղեցկությունը, ոչ թե փչացնել: Բայց երևում է՝ հայոց շոուբիզում նման խորհուրդներ տվողներ չկան, որովհետև խեղճ աղջիկներին էնպես են գաջում, որ սեփական մայրը դժվար ճանաչի:

1.Լիլիթ Հովհաննիսյան

Բնականաբար, Լիլիթին ոչ մեկ չի հասնի: Այս երգչուհին մի քանի անգամ առանց մեյք-ափ լուսանկար հրապարակեց, բոլորը զարմացան, որ գաջի տակ դեմք կա: Հետո նորից սկսվեցին heavy մեյք-ափերը: Հինգ հարկանի ստվերաներկերը, վեց աստիճան բարձրացրած շուրթերն ու մետրերով թարթիչները Լիլիթին վերածել են սարսափների թատրոնի տիկնիկի:

Լիլիթ Հ.

2.Անահիտ Սիմոնյան

Այս երգչուհին Լիլիթի պատվավոր հետնորդն է: Այնպիսի տպավորություն է, որ Անահիտն իրեն լիարժեք մարդ չի զգում, եթե առավոտ շուտ չի դիմահարդարվում ու  հերթական դիմակով չի կիսվում ֆեյսբուքցիների հետ: Մեծացրած շուրթերը մի հատ էլ վառ գույներով ընդգծելն արդեն ավանդույթ է դարձել: Ի դեպ, Հռիփսիմե Հակոբյանին էլ կարելի է արդեն դասել գաջի սիրահարների շարքում:

Անահիտ Ս.

3.Նանա

Նանան էլ չդիմացավ գայթակղությանն ու մեծացրեց շուրթերը: Հիմա նրա լուսանկարները նայել չի լինում: Եթե կարելի էր մի կերպ համակերպվել յոթ հարկանի աչքերի ստվերաներկի հետ, հիմա գումարվել են նաև ձկան շուրթերը: Հուսանք՝ մոտակայքում ձկնորս չկա:

Նանա

4.Լիլու

Լիլուն էլ գաջի մեծ սիրահար է: Ընդգծված շուրթեր, առավոտ գիշերով smokey eyes-եր ու այսպես շարունակ: Այս ամենը բավարար չէ, մի հատ էլ լուսանկարները ենթարկում է հիպերֆիլտրացիայի:

Լիլու

Այս շարքը կարելի է շարունակել՝ Նազենի Հովհաննիսյան, Ջուս, Սոնա Շահգելդյան և այլն, և այլն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել