Կարող եմ ասել, որ յուրաքանչյուր երկրի բանակ կարիք ունի թարմացնելու իր սպառազինությունները, դրանք համալրելու նոր և ժամանակակից սպառազինություններով, որպեսզի առաջ անցնի կամ առնվազն հետ չմնա թշնամի երկրից: Այս իմաստով մեր զինանոցի թարմացումը և արդիականացումը միայն ողջունելի է, և այն խոսակցությունները, որ Հայաստանը պարտք է կուտակում, ևս անհիմն են: Անվտանգության վրա ծախսված գումարները նույնքան կարևոր են երկրի տնտեսության համար, որովհետև միայն անվտանգ երկրում է, որ ներդրումներ են արվում, միայն անվտանգ երկրում կարող է տնտեսական աճ լինել: Այս իմաստով այն գումարը, որը մենք ծախսում ենք, միանգամայն արդարացված է, և այն բազմակի ավելի մեծ արդյունքներ է տալու: Այնպես որ, մեր «Իսկանդերը» հակառակորդի ունեցած բալիստիկ «Տոչկա Ու»-ին կզսպի: Բարի գալուստ Հայաստան, «Իսկանդեր»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasikarapetiandiana/posts/1116944738321475?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել