Նույնիսկ Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան չժամանած մեր հայրենակից Շերն է անդրադարձել վերջին օրերին Բաղրամյանում տեղի ունեցող իրադարձություններին և էլեկտրաէներգիայի թանկացմանը` դրանում մեղադրելով Ռուսաստանին: Ակնհայտ է, որ արևմուտքում ապրող ազգությամբ հայ հայտնիները, որոնցից շատերը նույնիսկ Հայաստանում չեն եղել, օգտագործվում են արևմուտքի կողմից` հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու արևմտյան տրամաբանության ներքո, բայց ակնհայտ է, որ այս աստղերից շատերն իրականում մեծ ազդեցություն չունեն Հայաստանում ապրող և Հայաստանի ճակատագրով մտահոգ հայերի շրջանում, քանզի նրանք երբեք չեն կիսել մեր ցավն ու առօրյան և իրականում չեն ապրում մեր կյանքով: Շերն ապրում է մի երկրում, որտեղ ոստիկանն օրենք խախտելու համար երեխա է գնդակահարում, և նրա գործողությունները համարվում են իրավաչափ, բայց քննադատում է Հայաստանի ոստիկաններին, ովքեր 10 օր շարունակ հանդուրժում են, որ մի խումբ մարդիկ փակ պահեն Երևանի գլխավոր պողոտաներից մեկը:
Օբյեկտիվ չե՛ք, տիկին Շեր...
Զարմանալի է, որ Շերը ոչ մի բառ չի գրել Բիբինի և Ռոբերտ Նազարյանի մասին։ )
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/826246667444410
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել