Փաստացի, հանրապետության նախագահը բավարարեց փողոց դուրս եկած երիտասարդների պահանջը, և, կարելի է ասել, մինչ նախագահի ելույթը Բաղրամյանում հավաքվածների պայքարն արդյունավետ էր և հասավ հաջողության: Այսօր այդ պայքարը վարկաբեկվում և փչանում է որոշ ամբիցիոզ և եսակենտրոն գործիչների պատճառով, ովքեր սեփական ամբիցիաների համար փակ են պահում Բաղրամյան պողոտան, բայց մեծ թվով մարդիկ այլևս չեն մասնակցում այդ ակցիաներին: Փաստացի, այս պահին շատ փոքր թվով քաղաքացիներ ինքնանպատակ փակ են պահում Բաղրամյանը, և մի կողմից ոստիկանությունը պողոտան բացելու փորձ չի անում, մյուս կողմից, այդտեղ մնալով, գրանտակերներն ու չստացված քաղաքական գործիչներն ուղղակի վարկաբեկում են փողոց դուրս գալով որևէ խնդիր լուծելու գաղափարը: Կարծում եմ` այս պայքարի իրական կազմակերպիչներն ու մասնակիցներն իրենք պետք է հեռացեն աղբամանները Բաղրամյանից և ստիպեն այնտեղ մնացած փոքրաթիվ մարդկանց հեռանալ և չվարկաբեկել իրենց պայքարը:
Մարդկանց բազմություն ապահովվելու համար Ռուբեն Հախվերդյանի կամ մեկ այլ աստղի համերգ կազմակերպելը Բաղրամյանում ևս անհեթեթ է, և առաջին հերթին իրենց մտավորական համարող այդ գործիչները պետք է հրաժարվեն և չգնան Բաղրամյան: Իսկ միգուցե Քիմ Քարդաշյանի՞ն հրավիրեք Բաղրամյան...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/825765060825904
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել