Դիտելով, թե ինչպիսի դաժանությամբ են եվրոպական տարբեր երկրների ոստիկանները ցրում իրենց երկրներում տեղի ունեցող խաղաղ ցույցերը՝ պետք է նկատել, որ մեր ոստիկաններն անհամեմատ առավել հանդուրժող և պրոֆեսիոնալ են գործում նման իրավիճակներում: Տարօրինակ է, որ եվրոպական քաղաքական գործիչները, իրենք չնկատելով իրենց ոստիկանների բիրտ գործողությունները, ժամանակ առ ժամանակ կոշտ գնահատականներ են հնչեցնում Հայաստանում ժողովրդավարության մակարդակի և մեր ոստիկանության գործողությունների վերաբերյալ: Ակնհայտ է դառնում, որ այս դեպքում ևս նրանք առաջնորդվում են երկակի ստանդարտներով՝ փորձելով քաղաքական ուժ կիրառել Հայաստանի նկատմամբ:
Երևանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ժամանակ, երբ 10 օր շարունակ փոքր թվով ցուցարարներ փակ են պահում Երևանի գլխավոր պողոտաներից մեկը, ոստիկանությունը ծայրահեղ հանդուրժողականությամբ է վերաբերվում այս փաստին, որի արդյունքում չկա նույնիսկ մեկ մարմնական վնասվածք ստացած քաղաքացի, իսկ Եվրամիության անդամ Հունաստանում միայն երեկ բավականին դաժան մեթոդներով հունական ոստիկանությունը ցրեց խաղաղ ցույցը՝ օգտագործելով արցունքաբեր գազ և ոստիկանական բիրտ ուժ:
Այս դեպքում ոստիկանների կիրառած ուժն ընկալելի է, իսկ ահա Հայաստանի դեպքում եվրոպացիները հնչեցնում են քաղաքական գնահատականներ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/825514820850928
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել