Բաղադրությունը`

Կիտրոն՝ 1կգ
Սպիրտ՝ 1լ
Շաքարավազ՝ 600 գրամ
Ջուր՝ 1,4լ

Պատրաստման եղանակը՝
Քանի որ լիկյորի համար օգտագործելու ենք կիտրոնների կեղևը, իսկ դրանք շատ հաճախ պատված են լինում զանազան վնասակար նյութերով, ուստի զինվում ենք խոզանակով և շատ մանրակրկիտ լվանում լիմոնները տաք ջրում: 
Լվացված կիտրոնները կեղևահանում ենք շատ բարակ շերտով՝ նվազագույնս հասցնելով սպիտակ շերտին հպումը: Լցնում ենք կեղևները բանկայի մեջ, վրան ավելացնում սպիրտը և տեղափոխում պահարան 1 շաբաթով: Չենք մոռանում ժամանակ առ ժամանակ թափահարելով խառնել բանկան:
1 շաբաթ անց բացում ենք բանկան և անցկացնում հեղուկը ցանցի կամ կրկնակի անձեռոցիկի միջով:
Պատրաստում ենք օշարակը: Դրա համար կաթսայի մեջ ենք լցնում շաքարավազը, ապա ջուրը և տեղափոխում միջին կրակի վրա մինչև շաքարավազի լուծվելը: Հանում ենք կրակի վրայից, սառեցնում սենյակային ջերմաստիճանի, ապա խառնում սպիրտային լուծույթի հետ:
Լցնում ենք շշերի մեջ և տեղավորում պահարանի մեջ: 
Խմելուց առաջ տեղափոխում ենք լիկյորով շիշը սառնարան 2 ժամով, որպեսզի սառչի (մատուցելուց առաջ կարելի է նաև նախապես սառեցնել բաժակները):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել