Մի քիչ անսպասելի էր տարբեր կալիբրի այս արտիստների համագործակցությունը:
Նիկը բազմաթիվ ստացված հիթերի հեղինակ է, Նանայի երգերը ոչ բոլորի ճաշակին են համապատասխան: Ու հիմա այս երկու ծայրահեղությունները պատրաստվում են ներկայացնել մեծ նախագիծ, որի մասին երգչուհին գրել է ֆեյսբուքյան իր էջում: Բայց, ըստ իս, «բում-բում չակա-չակա» բաներ պետք չէ սպասել այս ամենից:
1.Ռոք հաստատ չի լինելու
Ասենք, պատկերացրեք Նանային ռոք երգելիս: Օ՜հ, ո՛չ, ավելի լավ է թեման փոխել: Շատ-շատ հերթական փոփ կատարումը՝ Նանայի ուծյու-մուծյու ձայնով և Նիկի հետաքրքիր գործիքավորմամբ:
2.Ռեյտինգի բարձրացո՞ւմ… Նույնիսկ պետք չէ մտածել այդ մասին
Դուետներն արվում են նաև արտիստների ռեյտինգը մեկը մյուսի հաշվին բարձրացնելու համար: Այն, որ Նիկի վարկանիշն այս դեպքում ոչ միայն չի բարձրանա, այլև՝ հնարավոր է ընկնի, շատ ավելի հավանական է: Նանայի պարագայում գուցե մի քիչ բարձրանա:
3. Սև-սպիտակ, մինիմալիստական հոլովա՞կ… Ի՜նչ էլ լավատես եք
Ձեր կարծիքով՝ Նանան պետք է հրաժարվի փայլուն ու շքեղ կահ-կարասիով հոլովակի՞ց, մի քիչ կասկածում ենք:
Հգ. Պատկերացնո՞ւմ եք՝ Bibar-ի ինադու մի հատ թույն ռոք լինի՝ համապատասխան կլիպով: