Բաղադրությունը`

1,5 լ ըմպելիքի համար՝
Բալի սիրոպ՝ 100մլ
Կիտրոն՝ 1 հատ (մեծ)
Նարինջ՝ 2 հատ
Անանուխ՝ 3-4 ճյուղ
Խորանարդիկներով սառույց
Գազավորված ջուր

Պատրաստման եղանակը ՝

1 նարինջի կեսը և կիտրոնի 1/4-րդ մասը կտրատում ենք շերտերով, իսկ մրգերի մնացած մասից քամում ենք հյութը: Ձեռքերի մեջ թեթևակի տրորում ենք անանուխի տերևները:
Գրաֆինի մեջ լցնում ենք մրգերից քամված հյութը, սիրոպը, անանուխի տերևները: Այնուհետև լցնում ենք սառույցի խորանարդիկները մինչև գրաֆինի կեսը, իսկ մնացած մասը լրացնում ենք գազավորված ջրով:
Անհրաժեշտության դեպքում ավելացնում ենք մի քիչ էլ սիրոպ մինչև քաղցրության ցանկալի աստիճանը:
Կարելի է օգտագործել նաև չգազավորված ջուր, սակայն ամառվա տապին գազավորվածն ավելի թարմեցնող է լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել