Ուժը երբեք չի գալիս «վերևից». այն Զարգացնում է իր մեջ մարդը՝ իր ամենօրյա աշխատանքով, ինքն իրեն հաղթահարելու ձգտումով ու կամքի կոփումով։ Կյանքն օր օրի դառնում է անհնարին։ Կյանքը հաղթահարելու ու կյանքին հաղթելու միակ նախապայմանն անդադար սովորելն է, կրթվելը, զարգանալն ու կիսվելն «ունեցածով»։ Դա է ինձ համար մարդու առողջությունն ու նրա հարատև «արյան շրջանառությունը»։ Որքա՜ն բացասական լիցքեր ենք նետում երկինք, որոնք վերադառնալու են ու հարվածեն առաջին հերթին «նետողին»..... Ստեղծել, կառուցել, ամրացնել՝ հոգին, թե մարմինը. ահա իմ հավատամքը։
Նյութի աղբյուր՝ https://instagram.com/p/4kaRk7gF4S/?taken-by=nazenihovhannisyan
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել