3DNews ՏՏ Լրատվական - Մարտի 7-ին Apple-ի նոր iPad-ի շնորհանդեսը մեծ իրարանցում էր առաջացրել, բայց պարզվում է ընկերությունը դեռ խնդիրներ ունի լուծելու չինական Proview տեխնոլոգիական ֆիրմայի հետ, որը մեծ եռանդով փորձում է արգելել պլանշետային նոր համակարգչի վաճառքը Չինաստանում: 

Proview Technology-ն և Apple-ը դատական քաշքշուկի մեջ են iPad ապրանքանշանի հարցով: Եվ Proview-ն այժմ չինացի դիստրիբյուտորներին կոչ է արել դադարեցնել iPad-ի վաճառքը Չինաստանի տարածքում: 
Անցած ամիս չինական ընկերությունը դատի էր տվել Apple-ին` պնդելով, թե iPad անվանման իրավունքներն իրեն են պատկանում: Proview-ն նախկինում ևս փորձել էր խոչընդոտել iPad պլանշետի վաճառքին, բայց ապարդյուն: 

Այսօր, նամակ հղելով չինական տեխնոլոգիաներ մատակարարողներին և վերավաճառողներին, Proview-ն սպառնացել է «խստագույն իրավական միջոցների դիմել»` բոլոր նրանց դեպքում, ովքեր չեն հարգի իր խնդրանքը: 

Proview-ն Apple-ին իր թայվանական ներկայացուցիչ ընկերության միջոցով iPad China ապրանքանշանը վաճառվել է 35 000 ֆունտ սթերլինգով, և այժմ այդ գործարքը անվավեր է համարում: 

Proview-ն մի ժամանակ աշխարհի առաջատար մոնիտոր արտադրողներից էր, ուներ 7 հազար աշխատակից և վաճառք էր իրականացնում աշխարհի 50 երկրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել