Երեկվանից մուղամով բարձրացրին բենզինի գինը:
1.Դոլարն արժեզրկվում է, բայց բենզինի գինը բարձրացրին։
2.Ամառվա շոգին, որ բոլորս էլ գիտենք, թե ինչ է կատարվում բենզինի ծավալի հետ, բենզինի գինը բարձրացրին։
3. Ողջ աշխարհում բենզինի գինը նվազում է, մեր մոտ բենզինի գինը բարձրացրին։
4. Երբ հոսանքի գնի թանկացումը պիտի խալխից վերցրած վարկի հաշվին սուբսիդավորեն (հավատացողների համար նախատեսված սուտ), բենզինի գինը բարձրացրին։
Ու երբ որևէ պատկան մարմնի հիմա հարցնես, թե ինչու դա տեղի ունեցավ, սա մի էնպիսի Գյուլնազ տատու հեքիաթ կսկսի պատմել` համեմված աշխարհի տակի տեխնիկական տերմինալոգիայով ու իր սիրելի փառահեղ կուսակցության ոճով մի էն կարգի խուճուճ, բայց իրականում անգրագետ պատասխան կտա, որ ստոպ կտաս ու կասես` ավելի լավ ա՝ ասեիր՝ ԵՍԻ՞Մ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել