Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ ակցիա իրականացնող մեր քաղաքացիները հաճախ բանավիճում են ոստիկանության հետ, ինչը նման ակցիաների դեպքում, որպես այդպիսին, բնական է դիտվում: 

Խնդիրները շատ են. ոստիկանությունն իր պատկերացումներն ունի ակցիայի անցկացման մասին, իսկ ցուցարարները՝ իրենցը, ընդ որում՝ դրանք շատ տարբեր են:

Ոստիկանության հետ ամեն դեպքում կոնֆրոնտացիայի մեջ մտնելը վտանգավոր է, քանի որ դա կարող է վերջիններիս համար հիմք ստեղծել՝ ակցիան ժամանակից շուտ ցրելու համար:

Անկախ այն հանգամանքից՝ ակցիայի ցրման պրոցեսը համաչափ կամ անհամաչափ կլինի, պետք է հիշել, որ օրենքով միայն պետությունն ուժի կիրառման իրավունք ունի և ամեն պահի կարող է օգտագործել:

Այս տեսանկյունից ակցիայի կազմակերպիչների ի հայտ գալը շատ կարևոր է: Ակցիային ամենից առաջ պետք են լիդերներ, ովքեր իրենց վրա պատասխանատվություն կվերցնեն ու խելամտորեն կկառավարեն գործընթացները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել