Բոլորն էլ սիրում են առակներ, որովհետև դրանք, կարճ լինելով հանդերձ, խորիմաստ են և ուսուցանող: Ստորև ներկայացնում ենք այդպիսի 5 հրաշալի առակներ։ 

Սիրո մասին

- Ի՞նչ տարբերություն «դուր է գալիս» և «սիրում եմ» արտահայտությունների միջև։

- Երբ քեզ դուր է գալիս ծաղիկը, դու այն պոկում ես, իսկ երբ սիրում ես ծաղիկը, դու ամեն օր ջրում ես այն։

Ընկերների մասին

Իմաստուն մարդուն հարցրեցին. «Ընկերության քանի՞ տեսակ գոյություն ունի»

- Չորս,-նա պատասխանեց,- կան ընկերներ, որոնք ասես սնունդ լինեն. դու նրանց կարիքն ունես ամեն օր։ Կան ընկերներ, ովքեր դեղի նման են. փնտրում ես նրանց, երբ քեզ վատ ես զգում։ Կան ընկերներ, որոնք ասես հիվանդություն լինեն. նրանք իրենք են քեզ փնտրում։
Կան նաև այնպիսի ընկերներ, որոնք օդի նման են. նրանց չես տեսնում, սակայն նրանք միշտ քեզ հետ են։

Բառերի ազդեցության մասին

wife

Երկու ընկեր զրուցում էին.

-  Կինս այնքան տհաճ ու անփույթ է։ Ես միշտ ասում եմ նրան այդ մասին, սակայն տարեցտարի ամեն ինչ ավելի ու ավելի է վատթարանում։

Մյուս ընկերը պատասխանում է.

- Իսկ իմ կինը շատ խելոքն է, հրաշալի տնտեսուհի է և տարեցտարի ավելի ու ավելի լավն է դառնում։ Ես նույնպես ասում եմ նրան դրա մասին։

Այն մասին, թե ինչով է լցված հոգին

soul

Մի անգամ մի քանի մարդիկ սկսեցին դիտմամբ բարձրաձայն քննադատել մի իմաստուն մարդու, երբ նա քայլում էր նրանց փողոցով։ Նա ամեն ինչ լսեց, սակայն նրանց պատասխանեց ժպիտով և առողջություն մաղթեց։ Ինչ-որ մեկը հարցրեց նրան.

- Դու ժպտացիր ու այս մարդկանց առողջություն մաղթեցիր, մի՞թե նրանց նկատմամբ չարություն չես զգում։

Տղամարդը պատասխանեց.

- Երբ ես շուկա եմ գնում, ես կարող եմ ծախսել միայն այն, ինչ կա իմ դրամապանակում։ Այդպես է նաև մարդկանց հետ շփման ժամանակ. ես կարող եմ ծախսել միայն այն, ինչով լցված է հոգիս։

Միշտ սկսիր քեզնից

neighbours

Ամուսնական մի զույգ նոր տուն տեղափոխվեց։ Առավոտյան նրանք հազիվ էին արթնացել, երբ կինը նայեց պատուհանից ու տեսավ հարևանուհուն, ով լվացած սպիտակեղենը կախել էր չորանելու համար։

- Տե՛ս, թե ինչ կեղտոտ է նրա սպիտակեղենը,- կինն ասաց ամուսնուն։
Ամուսինը թերթ էր կարդում և ուշադրություն չդարձրեց նրան։
- Երևի նա վատ օճառ ունի կամ էլ նա ընդհանրապես լվացք անել չգիտի։ Նրան պետք է սովորեցնել։

Եվ այսպես ամեն անգամ, երբ հարևանուհին կախում էր լվացքը, կինը զարմանում էր, թե որքան կեղտոտ է այն։

Մի հրաշալի առավոտ, պատուհանից դուրս նայելով, նա բացականչեց.

- Օ՜, հարևանուհու սպիտակեղենն այսօր մաքուր է։ Երևի նա վերջապես սովորել է լվացք անել։
- Դե,  չէ, - ասաց ամուսինը,- պարզապես այսօր ես վաղ եմ արթնացել ու լվացել պատուհանը։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել