Ես դեռ չգիտեի ոչ ոքի անունը, երբ ամենաառաջին իսկ օրվանից եղա Բաղրամյանում, իհարկե րոպեների տարբերությամբ ջրցանից հետո, կարելի է ասել, ջրցանի դեպքից տեղեկացա հավաքի մասին, եղա, որովհետև անկեղծ էր ամեն ինչ ու սրտիցս, եղա, որովհետև հոգիս մղկտում էր ՀԱՅԻ համար, եղա, որովհետև հասկացա, որ դեռ ամեն ինչ կորած չէ, որովհետև այն խոսքի համար, որ լռել էր իմ և շատերիս կոկորդում, ժայթքելու հարթակ ստեղծեցին այս երիտասարդները, եղա, որովհետև բողոքի մեջ գերիշխում էր արդարությունն ու սերը՝ բռնության և ատելության փոխարեն, եղա, ու շատերս եղանք այդ երիտասարդության կողքին մեր խորհուրդներով, մեր ուժով, մեր պատրաստակամությամբ, մեր սատարումով: Երկու օր է, ինչ դատարկություն եմ զգում, ու սիրտս ոչ մի տեղ չի ուզում գնալ, էն հոգին ու ուժն էլ չեմ զգում, մի տեսակ կարծես արդեն «ջուր ենք ծեծում», մենք պիտի հաղթած դադար տայինք նոր լիցքերով, նոր ուժով հետագայում շարժվելու համար: Ի՞նչ արած, աշխարհում նույնիսկ ամենազորեղները երբեմն սխալվում են...
Սակայն մենք ունեցանք ամենակարևոր ձեռքբերումը՝ չլռող ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ:
ԲՐԱՎՈ, ՏՂԵՐՔ !!! Այն, ինչ դուք արեցիք, դրական գիծ թողեց ՀԱՅՈՑ պատմության մեջ, իմացա՛ծ եղեք, շատերս ձեզ հետ ենք բոլոր հետագա խելացի որոշումներում, իսկ Բաղրամյան փողոց, կրկնում եմ, երկու օր է՝ չեմ գնում ու չեմ գնալու, ով ինձ դավաճան կհամարի, թեկուզ իր մտքում, կպատասխանեմ ամենաջիգյարով ՀԱՅԻ պես.
ԵՍ ՄԵՌՆԵՄ ՁԵՐ ՋԱՆԻՆ:)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/khachik.yeghoyan/posts/10207012836781989?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել