Սեֆիլյանին ես շատ եմ հարգում որպես ազատամարտիկ, բայց այսօր նույն նրան պաշտպանողները ժամանակին հայհոյում էին շատ ու շատ ազատամարտիկների, և երբ նրանց ասում էինք, որ չի կարելի, վերջիվերջո մեր երկրի համար են կռվել, մեզ համար են կռվել, բոլորն ասում էին, որ դա կապ չունի: Այժմ ճիշտ հակառակն է, և այդ նույն հայհոյողները պաշտպանում են Սեֆիլյանին. պատճառը, որ կռված տղա է, և իրավունք չունեք վիրավորելու: Իսկ ժամանակին, որ մենք գրում էինք՝ սխալ եք անում, չէին ընդունում: Ասածս ի՞նչ է` մարդիկ պետք է գոնե սկզբունքներ ունենան ու հասկանան, որ առանց սկզբունքների կորցնում ես պատիվը և հարգանքը:
Հ.Գ. Անուն ստեղծելը շատ ավելի հեշտ է, քան այդ ստեղծած անունը պահելը, իսկ եթե այսօր Սեֆիլյանին քննադատում են, ապա ոչ թե քննադատողներն են մեղավոր, այլ հենց ինքը՝ Սեֆիլյանը և ուրիշ ոչ ոք: