Վաղինակին, Մաքսին ու մյուսներին առանձնապես չեմ էլ ճանաչում որպես մարդ, բայց մի բան հաստատ գիտեմ. իրենց սառը դատողության և պատասխանատվության շնորհիվ երեկ Բաղրամյանում կանխվեց լուրջ փորձանք: Հուսով եմ՝ բոլորը դուրս կգան դավադրություններ, դավաճանություններ ու եսիմինչեր փնտրելու տրամադրությունից և կդատեն նույնքան առողջ:
Պայքարը շարունակվում է! Իսկ ում թվում է, թե Բաղրամյանի վրա մեղր ա բաժանվում, իսկ Ազատության հրապարակն էական տեղ չի, թող հիշեն՝ որտեղից են սկսվել Ղարաբաղյան ու մնացած շարժումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել