Ի տարբերություն վարկաբեկված կամ վարկաբեկվելու ճամփան բռնած ընդդիմադիր կամ «ընդդիմադիր» ուժերի՝ արևմտյան գրանտներով սեփական երկրի ճակատագիրն ամեն վայրկյան վտանգելու պատրաստ գրանտակերների, ապազգային գաղափարներով առաջնորդվող արկածախնդիր ժիրայրսեֆիլյանների՝ պայքարող երիտասարդները շատ պրագմատիկ են, շատ ադեկվատ, սկզբունքային և հասկանալի, առանց որևէ մեկին վիրավորելու կամ վարկաբեկելու, առանց սեփական ԵՍ-ն արժևորելու, առանց դափնիներ պահանջելու, երգ ու պարով, բայց միևնույն ժամանակ շատ սկզբունքային, հետևողական և պատասխանատու ձևով նոր սերունդը դուրս եկավ փողոց, ձևակերպեց իր պահանջն ու, իրեն բավարարված զգալով, ճիշտ պահին հեռացավ:
Սիրելի՛ ընկերներ, դուք ամեն բան ճիշտ արեցիք և երբեք չզղջաք ձեր որոշումների համար: Մեզանում անհամեմատ ավելի բազմամարդ և վտանգավոր հանրահավաքներ և բողոքի ակցիաներ են եղել, բայց այս անգամ նախագահը գնաց զիջումների և խոսեց շատ էմոցիոնալ, ոստիկանությունը ծայրահեղ հանդուրժող է և բարեհամբույր, և այս ամենը խոսում է մեկ բանի մասին` նախագահը և ոստիկանությունը չցանկացան կոտրել նոր սերնդին: Ընդառաջացելով մեր փայլուն երիտասարդությանը` ճանապարհ բացեցին մեր սերնդի համար, քանզի համոզվեցին, որ մեր սերունդը կարող է, ուզում է և պատրաստ է զոհողությունների: Այն բարոյական հաղթանակը, այն ոգեղեն ուժը, որ ձևավորվեց այս օրերին, մեր պետությանն ու ժողովրդին փայլուն ապագա է խոստանում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/824005007668576?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել