Տեղի է ունեցել այն, ինչը դարերով եղել է Հայ ազգի ինքնության մեջ վճռորոշ՝ վատ տեսակետից իհարկե: Դեռ դարեր առաջ են նկատել, եթե չեմ սխալվում, դա եղել է Դարեհ-1-ը, ըստ նրա՝ հայերին հնարավոր չէ հաղթել, նրանց միայն կարելի է պառակտել: Դա կրկնվեց նաև օրերս, երբ թվում էր, թե միասնականության ոգին է սավառնում ամենուրեք՝ թե՛ Երևանում, թե՛ Հայաստանի տարբեր վայրերում, թե՛ սփյուռքում: Բայց եթե եղածը, իհարկե, զուտ առաջարկների կատարմանն ուղղված պահանջ էր, և որի պարագայում մի քիչ էլ այլ է հնչում հաղթել բառը, այնուամենայնիվ, պահանջներին ընդառաջ գնալը կարելի էր նաև բնորոշել նույն բառով՝ «հաղթել»-ով: Այնուամենայնիվ, չնայած ամսի 23-ի առավոտյան ոստիկանության անընդունելի գործելաոճին՝ միասնականությունը և վճռականությունը կարծես դրան ի հակակշիռ ավելի ու ավելի ընդգծված տեսք ստացան, համերաշխության մթնոլորտը մինչև անգամ ոստիկանական ուժեր-քաղաքացի կտրվածքով նույնպես կարելի էր համարել ձեռքբերում: Բայց....
Բայց ինչպես միշտ եղան և՛ սթափ դատողության կողմնակիցներ, և՛, ցավոք սրտի, հակառակը՝ ջուրը պղտորողներ և նույն «պղտոր ջրում» ցանկալիին հասնելու ճանապարհին ոչնչի առջև չկանգնողներ: Բանը հասավ նրան, որ նորաթուխ «ակտիվիստներից» մեկն արցախյան պատերազմի բովով անցած մեկին անվանեց ոչ ավել, ոչ պակաս՝ տականք: Սա արդեն դեմագոգիայի և այլոց հաշվին ինքնահաստատման գագաթնակետն էր: Ինչևէ: Դե զգացմունքների առատության պակաս էլ, բնականաբար, չէր կարող լինել, որի արդյունքում էլ չհասկացվածություն և հետագա պայքարի համար ոչ հստակ ռազմավարություն, ավելին՝ «անտես ձեռքի» գործոնն ավելի քան ուրվագծված էր ու լավ տեսանելի: Միայն «հարգելի»-ները, որոնք արդեն քաղաքացիական հասարակության «հաստիքային» թևից են, մոռացել են այն պարզ ճշմարտությունը, որ ամեն մի նոր դա լավ մոռացված հինն է, ու որ կա սերունդ, որ դեռ հիշում է 88-ի համազգային զարթոնքը, և ի ցավ բոլորիս՝ նույն համաժողովրդական ազնիվ մղումներն այլ հուն տեղափոխվեցին, որի տրամաբանական շարունակությունն է նաև այն իրավիճակը, ինչը կա այսօր, և ինչի հետ էլի հայ հասարակությունը չի ուզում համակերպվել: Համենայնդեպս, անկախ ամեն ինչից, ազնիվ մասսան գերակշռող է միշտ եղել ու կա, ու մնում է միայն ամեն մի քայլից առաջ մտածել հնարավոր հետևանքների մասին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/841466522611211?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել