Ներկայացման 10 տարին էր, հրավիրել էին... Նայել էի 10 տարի առաջ: Աշխատանքից փախել էի, որ պրեմիերային ներկա լինեմ: Շատ էի լսել պիեսի մասին, շատ կարդացել պիեսի հեղինակի գործերից: Առաջին անգամ շոկի մեջ դուրս եկա թե՛ ներկայացումից, թե՛ դերասանական խաղից: Էլ ժամանակ չեղավ 10 տարվա մեջ ևս մի անգամ վայելել ներկայացումը, որը պարբերաբար լինում էր, բայց անգիր գիտեի, համացանցով նայում էի, երբ կարոտում էի... Անընդհատ արդի էր, ոնց որ նոր գրված... Ծիծաղ, ցավ, արցունքներ՝ բոլորը խառնվում էին իրար: Այսօր առիթ ունեցա նորից դիտելու, հոյակապ էր... Բայց ի զարմանս ինձ՝ զավեշտալի պահերին էլ էր աչքերս լցվում...10 տարվա մեջ դաժան իրականությունը համարյա չի փոխվել, ու պիեսն էլի արդի է: Երբ ավարտվեց, դահլիճը ծափահարում էր, բրավո գոռում...
Բեմում էր ամբողջ անձնակազմը, բացի հեղինակից, որը վատառողջ էր... Հիացած էի և դրա հետ մեկտեղ տխուր...
Վերջում հնչեցին գլխավոր հերոսի՝ տաղանդավոր դերասանի օպտիմիստական խոսքերը:
Ցիտում եմ մոտավորապես. «Ստեղծել լավ, գեղեցիկ, արդար, ուժեղ Հայրենիք, և ներկայացումն էլ արդի չի լինի»:
Միշտ արդի «
Հ.Գ. Խորին հարգանքներս հեղինակին և ամբողջ աշխատակազմին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել