CHereshnya1Araratnews.am-ը գրում է.

Կեռասի սեզոնն է ու ժամանակը`իմանալու, թե ինչով է այն օգտակար: Նախ` հարուստ է վիտամիններով, դրա շնորհիվ էլ խթանում է իմունիտետը, բարերար  է ազդում երիկամների, ստամոքս-աղիքային տրակտի, արյան որակի ու անոթների պատերի վրա: Միզամուղ ու ընդհանուր ամրապնդող ազդեցություն ունի: Կեռասի մուգ պտուղներն օգնում են արյան ու անոթների տարբեր հիվանդությունների, փորկապության ու աղիքային հիվանդությունների դեպքում:

Կեռասի օգտագործմամբ կարելի է խոլեստերինի  մակարդակը նվազեցնել, խթանել ստամոքսի խախտված շարժունակությունը: Կեռասն օգնում է  ստամոքսի տարատեսակ ցավերի դեպքում, բարերար ազդում սակավարյունության ու արյան բարձր ճնշման պարագայում:

Ցածր կալորիական միրգ է,  դրա համար էլ օգտագործման սահմանափակումներ չկան, այսինքն, կարելի է ուտել սիրտն ուզածին չափ: Կեռասի պտուղներում A,B1,B2,E,PP վիտամիններ, խնձորաթթու, պեկտին, ֆլավոնոիդներ, ինչպես նաև ֆտորի, կալցիումի, մագնեզիումի, երկաթի, յոդի, պղնձի ու ֆոսֆորի բավարար քանակությամբ միկրոտարրեր են պարունակվում:

Եվ դա էլ ամենը չէ: Այս կարմիր հրաշքը ցավազրկող ազդեցություն ունի` հզոր բուսական հակաօքսիդանտների պարունակության շնորհիվ: Վիտամիններից բացի, կեռասում շաքար է պարունակվում, ավելի ճիշտ` գլյուկոզա, որն արագ ածխաջրածին է համարվում:

Կեռասն նաև մեծ քանակությամբ յոդ է պարունակում. որն օգտակար է  հատկապես վահանաձև գեղձի առողջության համար: Մեծ քանակությամբ երկաթն էլ կեռասը նախընտրելի է  դարձնում սակավարյունության պարագայում:

Կեռասը` ի տարբերություն բալի, այրոցք չի առաջացնում, ինչի շնորհիվ այն «անվնաս» միրգ է  նաև ստամոքսի բաձր թթվայնության պարագայում: Արագ հագեցնում է  քաղցը` օգնելով  քաշից ազատվել ցանկացողներին:

Օգտակար է մաշկի տարբեր հիվանդությունների դեպքում, իսկ կեռասից  դիմակները մաշկի առաձգականությունն են բարելավում:

Օգնում է նաև կորյակների դեպքում, որոնք, ինչպես հայտնի է, խարամներով օրգանիզմի աղտոտման հետևանք են: Իսկ կեռասի մեջ պարունակվող վիտամիններն ու հանքանյութերն օգնում են այդ խարամները դուրս բերել ու  մաքրել օրգանիզմից, ինչը տեսանելի է դառնում կորյակներից մաշկի ազատմամբ:

Դե պատկերացրեք, փոքրիկ ու սիրունիկ այդ միրգը քանի  մտահոգությունից կարող է ազատել սեզոնին բավարար քանակությամբ օգտագործելու շնորհիվ. արյան բարձր ճնշում, ստամոքսի  կամ էլ աղիքների խանգարումներ, թուլություն, տկարություն` պայմանավորված ավելորդ քաշով: Իսկ ով քաշի խնդիր ունի, ուրեմն կեռասը պետք է տեղ գտնի նրա սեղանին:

Կեռաս ցուցված չէ միայն նրանց, ովքեր աղիքներում կպումներ ունեն: Այդ դեպքում կեռասի օգտագործումը կհանգեցնեի վիճակի խորացման:

Մի նշում էլ` 100 գ կեռասը 50 կկալ է պարունակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել