Բաղրամյանը չի կարող անորոշ երկար ժամանակով փակ մնալ։ Միլիոնանոց քաղաքի կարևորագույն փողոցներից մեկն է և փակ լինելով լուրջ դժվարություններ է ստեղծում բնակչության համար։ Պիտի բացվի, ինչքան շուտ այնքան լավ։ Բազմաթիվ մարդիկ կան ովքեր այդ փողոցի փակ լինելը համարում են իրենց համար խանգարիչ հանգամանք և հետևաբար իրենց քաղաքացիական իրավունքների ոտնահարում։
Կարծում եմ այս բողոքի ակցիան ինչ որ հաջողություն արդեն գրանցել է և արժանապատիվ կերպով պայքարի այս փուլից դուրս գալը պատիվ կբերի մեր պայքարող բնակչությանը։ Պետք է մարդկանց դադար տալ, վերլուծել ձեռքբերումներն ու սխալները և ուժերը համախմբել հաջորդ փուլերի համար։
Իսկ, եթե որոշ մարդիկ կարծում են որ հարմար առիթ է ներկայացել իշխանափոխության համար, ապա նրանք չարաչար սխալվում են։ Այս եղած ուժերով ու հնարավորություններով իշխանափոխություն կատարելը կարելի է համարել բացառված բան։
Իշխանափոխության ոչ մի ռեալ նախադրյալ այսօրվա դրությամբ Հայաստանում գոյություն չունի։ Չկա այն քաղաքական ուժը և տնտեսական պոտենցիալը որը պահանջվում է այդ գործը կատարելու համար։