Երիտասարդների կազմակերպած բողոքի ակցիան մինչ այս պահը կրում է խաղաղ բնույթ և իրականացվում է օրենքի շրջանակներում։ Ակցիայի մասնակիցները երբեք էլ չեն օգտագործել ալկոհոլ, սադրանքների չեն տրվել, բայց փաստ է, որ ցուցարարների մեջ ներդրվել են ու կներդրվեն սադրիչներ՝ խաղաղ հավաքի վրա ստվեր գցելու համար: Այս ամենի համար, բնականաբար ջահելները պատասխանատու չեն, սակայն նրանք նաեւ ի զորու չեն ամբողջովին կասեցնել իրեց սեւացնելուն ուղղված գործողությունները:
Տներում նստած՝ այս պայծառ երիտասարդներին խորհուրդներ տալու փոխարեն, լավ կլինի, որ կանգնենք նրանց կողքին, մանավանդ, որ սկսել են նրանց ահաբեկել ու հետապնդել:
Պիտի շնորհակալ լինենք էս երեխեքին, որ մեզ հանեցին ճահճից ու խավարից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/serge.kanayan/posts/10205156562658828?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



