Տեր-Պետրոսյանը լռում է, Ծառուկյանի ձայնն էլ չկա, ԲՀԿ-ն ինչ-որ անհասկանալի առաջարկներ է անում, և դա ավելի շատ ԲՀԿ-ի կողմից նման է ոչ թե լուրջ առաջարկի, այլ ուղղակի ժամանակը ձգելու ձև է, ՀՅԴ-ն, պարզ է, առաջին երկուսի խոսքին է սպասում, Սերժը առաջադրվում է` սրա մեջ կասկածող չկար, Քոչարյանը գոնե այսօրվա օրով շատ հստակ երևում է, որ մարած աբլիգացիա է: Իսկ ընդհանուր առմամբ բոլորը սպասում են, թե ում և ինչ եզրակացություները դուք արեք: Ուղղակի մի բան է շատ հետաքրքիր. Տեր-Պետրոսյանը, որ չի խոսում, ասեմ ավելին՝ այսօրվա օրով ինչքան ավելի երկար չի խոսում, այդքան իրա ասելիքը առաջիկայում շատ ավելի հստակ է լինելու, ու ինձ համար դա լրիվ ընդունելի է: Սակայն մի բան կա, որ չեմ ընկալում. Տեր-Պետրոսյանի չխոսելն ու Ծառուկյանի և ԲՀԿ-ի չկողմնորոշվելը հիմնականում անհանգստացնում են իշխանական թևին: Դա է հիմնական ապացույցը, որ եթե Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծությունը», այնուամենայնիվ, վերջնական պտուղ տվեց՝ ի դեմս միասնական թեկնածուի (իսկ դա այսօր կարծես արդեն ուրվագծվում է), դա շատ լուրջ խնդիր է լինելու ներկայիս վարչակազմի համար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vilen.gabrielyan.7/posts/430682283647184
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել