Երևանի Բաղրամյան պողոտան շարունակում է մնալ բոլորիս ուշադրության կենտրոնում: Օրեր տևած անորոշության շղարշի ֆոնին մասնակի հստակություն առաջացավ երեկ տեղի ուենցած իրադարձություններից հետո:
Սերժ Սարգսյանի տարածած հայտարարությունը տարբեր կերպով պարզաբանեցին ակցիայի մասնակիցները:

Այսօր համացանցում ու մամուլում լայնորեն շրջանառվում է համակարգող խմբի ակտիվ անդամ Վաղինակ Շուշանյանի հարցազրույցը: Վերջինս կարծում է, որ վերջնական հաղթանակի դեռևս չեն հասել, սակայն նախագահն իրավասու չէր չեղարկում իրականացնել, կարող էր միայն կասեցնել... հենց դա էլ արեց:
Շուշանյանի կարծիքով սա նման էր ճակատամարտում տարած հաղթանակի, մինչ դեռ ամբողջ պատերազմը դեռ չի ավարտել: «Այսքան ժողովրդին չենք կարողանում հատ-հատ բացատրել, որ ոչ թե պետք է կանգնել ու գոռալ՝ առաջ-առաջ, եւ բարիկադները հրելով հասնենք Բաղրամյան 26, այլ պետք է հանգիստ, թարմ ուղեղով մտածել: Ցանկացած օր կարելի է այստեղ հավաքվել՝ արդեն սովորական բան է դարձել Բաղրամյանը փակել»,- նշել է ակտիվիստը:

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ համակարգող խմբի առանցքային ներկայացուցիչներից մեկը «պաուզա» վերցնելու ու թարմ ուժեր մոբիլիզացնելու կողմնակիցն է: Ոչ բոլորն են կիսում Վաղինակը կարծիքը և ոմանց կողմից հնչում են նաև խիստ ռադիկալ գնահատականներ: Թե ինչ հանգուցալուծման կբերի ցուցարարների միջև առկա կոնֆրոնտացիոն դրսևորումները, դժվար է կանխատեսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել