Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել երկրի տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի շրջանակներում անդրադարձել է, թերևս, օրվա թիվ մեկ խնդրին՝ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ռուսական կողմի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայնությանը՝ ՀԷՑ-ում աուդիտ է անցկացնելու աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային որևէ ընկերություն:

Նախագահը նշել է, որ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր կլիներ, ուստի, մինչև միջազգային աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:

Հաշվի առնելով «Ոչ թալանին» նախաձեռնության թիվ մեկ պահանջը՝ Նազարյանի հանձնաժողովի որոշման չեղարկում՝ սա պահանջի ամբողջական լուծում չէ, սակայն էներգետիկ համակարգում առկա լրջագույն խնդիրների պարագայում, ինչպես նաև՝ ստեղծված պատային իրավիճակում, կարծես թե, փոխզիջումային կարգավորում է:

Ընդ որում՝ սա քայլ առաջ էր՝ հանրության սպասումներն արդարացնելու ուղղությամբ, մանավանդ որ, ստեղծված իրավիճակում ավելի լավ լուծումներ որևէ կողմից չիառաջարկվել:

Կարևորը՝ գործընթացը լուծումների փուլ է մտնում, իսկ այս իրավիճակում կարևոր է ակտիվիստների ներգրավվածությունը ամբողջական պրոցեսում՝ միայն այդ դեպքում հնարավոր կլինի լիարժեք թափանցիկություն ապահովել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել