www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մեծ Արարիչը մի տուն արարեց՝ մի սովորական տուն՝ պատուհաններով, դռնով և տանիքի վրայի ծխնելույզով: Այդ տանը սկսեց ապրել մի անհանգիստ մարդ:
Մի օր նա իրեն ճարտարապետի տեղ դրեց: «Ինչո՞ւ է, — մտածեց նա, — ծխնելույզը, որը կեղտոտ է և մրոտ, այդքան անճոռնի, բայց այդքան երևացող տեղում է դրված»: Հանեց նա տանիքից ծխնելույզը և տարավ նկուղ՝ մարդկանց աչքերից հեռու:
«Պատուհանից էլ ամեն ինչ երևում է, նամանավանդ այն, թե ինչ է կատարվում տանը: Փչում էլ է», — և նա զմռսեց պատուհանները:
«Իսկ հիմքն այնքան գեղեցիկ է, ամուր, սակայն բոլորովին չի երևում», — և դրեց նա հիմքը տանիքի փոխարեն, որպեսզի հեռվից տեսանելի լինի, թե տունն ինչքան ամուր է:
Այսպիսով տունը գլխիվայր կանգնեց: Միայն թե այդ տանն ապրելը ճարտարապետի համար շատ անհարմար դարձավ: Նստած էր նա մթության մեջ՝ զմռսած պատուհաններից լույսի շող անգամ չէր ընկնում և գաղափար էլ չուներ, թե ինչ է կատարվում շրջակայքում: Քամին ճոճում էր տունը, քանի որ տունը կանգնած էր տանիքի վրա: Ամուր հիմքը վերևից էր սեղմում: Ցուրտ էր: Վառարան վառելու հնարավորություն էլ չկա՝ ամբողջ ծուխը տուն էր լցվում ծխնելույզի բացակայության պատճառով:
«Ամեն ինչը պետք է իր տեղում լինի», — վերջապես հասկացավ ճարտարապետը՝ սառչելով ցրտից և գնաց ծխնելույզը փնտրելու: Սակայն նկուղը չգտավ: Եվ սկսեց աղոթել ճարտարապետը Արարչին՝ խնդրելով, որ վերջինս տունը բերի իր առաջնային տեսքին:
Ուիլյամ Բլեյք «Մեծ ճարտարապետը» 1794