Աուդիտն, ի վերջո, տվյալ ընկերության կամ նրան ստուգող կազմակերպությունների գործն է: Այն պետք է վաղուց և պարբերաբար իրականացվեր, բայց չի արվել: Միաժամանակ հասկանալի է, որ ստեղծված պայմաններում կարող է լինել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ պատվիրված արդյունքով աուդիտ: Հետևաբար ինչ էլ անեն, հավատ չի ներշնչելու:

Ակնհայտ է, որ ժողովրդի պահանջի կատարումը չի կարող պայմանավորված լինել որևէ աուդիտի արդյունքով և ժամկետներով: Ժողովուրդն իր աուդիտն իր իմացած ձևերով վաղուց արել է: Պահանջն ուղղակի պետք է կատարվի և անհապաղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել