Չգիտեմ՝ կէժանանա հոսանքի գինը, թե՝ ոչ, բայց մեկ բան հստակ է՝ իրականում էլեկտրաէներգիաի սակագնի թանկացման դեմ պայքարի ելած երիտասարդները պետք է մի բան քաջ գիտակցեն, որ անկախ իրենց պայքարի արդյունքից՝ իրենք չպետք է հուսահատվեն և իրենց պարտված զգան, քանզի իրականում նրանք մի քանի կարևոր նվաճումներ ունեցան՝ ցույց տալով աշխարհին, որ Հայաստանում այլևս կա քաղաքացիական հասարակություն, ովքեր պատրաստ են պայքարելու սեփական իրավունքների համար, որ Հայաստանում կան երիտասարդներ, ովքեր կարող են պայքարել՝ չվաճառելով սեփական սկզբունքներն ու նպատակները ոչ իշխանությանը, ոչ էլ ընդդիմությանը, և սա ամենակարևորն է:
Վստահ եմ՝ այն երիտասարդներն, ովքեր համառորեն պայքարում են սեփական սկզբունքների համար, էլ ավելի համառորեն կպաշտպանեն սեփական հայրենիքը թշնամուց, միայն թե պետք է չհուսալքվել և չհիասթափվել:

Այս տողերը չեմ գրում հող նախապատրաստելու համար, այս տողերը գրում եմ սրտանց, քանզի ուրախ եմ, որ վարկաբեկված քաղաքական իրականության պայմաններում մենք ունենք չվարկաբեկված, ապաքաղաքական, սկզբունքային երիտասարդներ, ովքեր մի գեղեցիկ օր մտնելով քաղաքականություն՝ կփոխեն նաև քաղաքական մթնոլորտը:
Բրա՛վո...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել