Armfootball.com-ը գրում է.

Օգոստոսի 14-ին «Բայեր» - «Համբուրգ» խաղով կմեկնարկի Գերմանիայի առաջնության 2015/16 մրցաշրջանի խաղարկությունը, հաղորդում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:

Առաջին տուրում Դորտմունդի «Բորուսսիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, սեփական հարկի տակ կընդունի Մյունխենգլադբախի «Բորուսսիային»:

Ավելացնենք, որ մեկնարկային տուրի ճշգրիտ ժամանակացույցը կհաստատվի հուլիսի 6-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել