Armfootball.com-ը գրում է.
Օգոստոսի 14-ին «Բայեր» - «Համբուրգ» խաղով կմեկնարկի Գերմանիայի առաջնության 2015/16 մրցաշրջանի խաղարկությունը, հաղորդում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
Առաջին տուրում Դորտմունդի «Բորուսսիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, սեփական հարկի տակ կընդունի Մյունխենգլադբախի «Բորուսսիային»:
Ավելացնենք, որ մեկնարկային տուրի ճշգրիտ ժամանակացույցը կհաստատվի հուլիսի 6-ին: