Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի և ՀՀԿ կ/տ–ի նախաձեռնությամբ նոյեմբերի 10-ին մեկնարկեց «Արա մեզ հետ, արա մեզ նման, արա մեզանից լավ» խորագրով դպրոցական սպորտլանդիան, որին իրենց մասնակցությունն են ցուցաբերում վարչական շրջանի հանրակրթական դպրոցների աշակերտները: Ժյուրիի նախագահն էր շախմատի օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը: Սպորտային միջոցառմանը ներկա էր նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Ողջունելով ներկաներին և մասնակիցներին` վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ այսպիսի սպորտային միջոցառումնեը վարչական շրջանի կողմից անցկացվում են պարբերաբար` նպատակ ունենալով դպրոցահասակ երեխաների շրջանում սերմանել ֆիզկուլտուրայի և սպորտի նկատմամբ հետաքրքրություն և առողջ ապրելակերպ: Արա Սադոյանը, շնորհակալություն հայտնելով Տիգրան Պետրոսյանին ժյուրին գլխավորելու համար, հավաստիացրեց, որ բարձր է գնահատում ճանաչված մարզիկների մասնակցությունը վարչական շրջանի կողմից կազմակերպվող սպորտային ձեռնարկներին: Սպորտլանդիայի եզրափակիչ փուլը կկայանա Ամանորի նախաշեմին: