Մարդկային գործունեության յուրաքանչյուր ոլորտում նա, ով առջևում է, միշտ գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Լինի դա մարդ, թե ծառայություն՝ նրան միշտ հետևում են խանդն ու նախանձը: Առաջնորդի վրա միշտ հարձակվում են, որովհետև նա առաջնորդ է, և նրան հասնելու փորձերը միայն ընդգծում են նրա առաջնային դերը: Ի վիճակի չլինելով առաջնորդին հասնել կամ գերազանցել` հակառակորդը օգտագործում է քննադատությունն ու պախարակումը: Եվ դա նորություն չէ: Դա հին է, ինչպես աշխարհը, մարդկային կրքերը: Եթե առաջնորդը իսկապես առջևում է, նա միշտ կմնա առաջնորդ: Պախարակում են և՛ մեծ բանաստեղծներին, և՛ մեծ նկարիչներին, և՛ տաղանդավոր վարպետներին, բայց նրանցից յուրաքանչյուրը դարերով դափնիներով զարդարված է մնում: Ահա թե ինչու այն, ինչը լավն է և լիարժեք, ինքն է իր մասին խոսում, ինչքան էլ բարձր հնչեն բողոքի ձայները: Այն, ինչ արժանի է ապրելու, ապրում է:
Մակմանուս
1914 թ.-ի «Կադիլակի» գովազդային արշավը, որը տպագրվել է ընդամենը մեկ անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել