Սա աշխարհի ամենախաղաղ , ամենաադեկվատ , ամենագեղեցիկ , ամենազարմանալի անհնազանդության ակցիան էր էսպիսի ջերմ ,սիրառատ, համախմբված մթնոլորտ միայն կարելի էր երազել երիտասարդությունը ՖԲ-ից դուրս է եկել , ապրում է, պահանջում է, միավորվում է , ստեղծում է ..... ուժեղ է , խելացի և միասնական ... էսպիսի հասարակության դեմ նետված նույնիսկ մի քարը , մի կաթիլ ջուրը մեծագույն ստորություն է !!!!
երեխաներիս հետ Ազատության հրապարակում էինք առաջին օրերին ,որպեսզի սովորեին, թե ինչպիսին պիտի դառնան իրենք,հետո Հյուսիսային պողոտայում ցույց տվեցի, թե ինչպիսին իրավունք չունեն լինելու...
իսկ երբ ցույց տվեցի տեսագրությունը, թե ինչպես են ցույցը ցրել , չէին հասկանում , թե ինչու...ասացին ,- արի՛ գնանք դրանց սատկացնենք :)))
սրանք պատմական օրեր են , գուցե գրածս պաթետիկ է ստացվում ( ատում եմ պաթոսը՝ իր բոլոր դրսևորումներով) , սկբունքային հարց էր չհրապարակել սեփական ֆոտոներ ցույցերից , բայց , առաջին անգամ ուրախությունից ու գոհունակությունից մարդու սիրտ ա պայթում !!! վայելեք այս պայծառ պահերը . դրանք այդքան էլ շատ չեն եղել մեր պատմության մեջ ... չմասնատվե՛ք: