Նորից անձրև մշուշ, ամպ
Թախիծ անհուն տխրանք հեզ…………………
Նորից աշուն է ոսկոզօծ աշուն, որերորդ աշունը մեր կյանքի,ինչ-որ մեկի առաջին աշունը,մեկ ուրիշի սիրո,երջանկության,երրորդի կարոտի ու կորուստի անհույս աշունը: Նույինիսկ երջանկությունը աշնան դեմ խոնարհվում է,պարուրվում նրա տխուր նոտաներով:Տարօրինակ մի երևույթ,երբ դու երջանիկ ես, բայց թախծոտ,նույինիակ տխուր,դա կկոչեմ`աշնանային երջանկություն: Թող որ իմ կյանքի բոլոր հանդիպումներն ու բաժանումները լինեն քեզ հետ,քո գրկում,քեզնով հմայված, քանզի ամենատխուր վայրկյաններն էլ պետք է գեղեցիկ ապրել,իսկ գեղեցկությունը քո դեղինն է,քո խշխշան տերևները,որոնք կարծես անընդհատ միմյանց հետ խոսում են շշուկով ու ծաղրում՜ մահկանացուներիս ,որ երջանիկ ենք,ժպտում ենք աշնան գրկում,հիանում նրանով, դյութվում աշնանային անձրևի մեղեդիներով ու մեզ նրան հավասար ենք համարում,մոռանալով,որ աշունը հավերժ է,իսկ մենք ոչ: Աշունը կարծես հիշեցում է,որ դու ապրել ես քո կյանքի ևս մեկ գարունն ու ամառը և նրանց անդարձ նվիրել քո կյանքի ժամանակից և գուցե չես էլ զգացել գարնանային առաջին ծաղիկների բույրը,շողշողուն արևն ու ամառային ջերմ երեկոները,իսկ հիմա անհագորեն ուզում ես ետ վերադարձնել կյանքիդ գարունները և երդվում ես աշնանը,որ չես անտեսի գարնանը ու կապրես ամեն մի վայրկյանը,որ չափսոսաս ու ժպիտով վայելես քո վերջին,գուցե ամենավերջին աշունը կյանքի: