Տղերք, եկել է ժամանակը, որ ոչ միայն մենք, այլև դուք էլ ուրախանաք, որ այս որակի ջահելություն ունենք: Երբ Հայաստանի որևէ ներկայացուցիչ արտերկրում որևէ մրցույթի է մասնակցում, անկախ մեր նախասիրությունների, մենք հոգով ու սրտով նրա կողքին ենք կանգնում: Հիմա իրոք ժամանակն է, որ բոլորս ուղղակի ապրենք այս հիասքանչ ջահելներով: Զգու՞մ եք, թե ոնց են նրանք ապրում, գործում ու պայքարում: Սա հրաշք է: Անգամ այս պահին Հայը տարբերվում է բոլորից: Մեր ջահելները որևէ ավելորդ քայլ չեն անում, նրանք այսօր իրավիճակի տերն են ու բոլորին ապշեցնում են իրենց կոռեկտությամբ: Նրանց շարքերում ես ունեմ նաև հարազատներ ու բարեկամներ: Անկեղծ ասած երբեք չէի մտածի, որ մարդ, ով լարված աշխատում է օրվա մի մասը, իր ազատ ժամանակը նվիրելու է համընդհանուր պայքարի: Ես ցնցված եմ: Ես ինչ որ տեղ չեմ հավատում: Երբ ավելի քան 20 տարի առաջ, նույն կարգավիճակում էի, չէի կարող անգամ երազել, որ այսօր կարտասվեմ` տեսնելով այս կարգի հպարտ իմ բալեքին: Ձեր ցավը տանեմ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել