
Նոր դիտում էի «Ազատություն» TV-ի հեռարձակումը, ու ճիշտն ասած՝ չգիտեմ՝ լամ, թե խնդամ։ Հեռվից մի տեսակ ուրիշ ձև ես ընկալում։ Երբ ես անմիջականորեն կապ ունեի նման ակցիաների հետ, մի տեսակ այլ կերպ էի ընկալում իրականությունը։ Պատկերը հստակ է, հերթական անօրինական որոշման դեմ դուրս են եկել պայքարի հերթական պոտենցիալ հեղափոխականները։ Ներողություն, շատերը ոչ թե պոտենցիալ են, այլ իմպոտենցիալ։ Առանց ծրագրի, առանց պլանի հելել են մարդիկ։
Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին
Վերջին հանգիստը կարդամ իմ անբախտ ազգին։
Որ գեղ ու քաղաք, որ սար ու հովիտ
Ծովից մինչև ծով մարած են, մեռած…
Է՜խ, Թումանյան, Թումանյան, բա քո մտքով կանցնե՞ր։ Թու… Մարդիկ հելել են դուրս, մահանա էր պետք։ Կայֆ ա, տները շոգ ա, դուրսը՝ հով։ Բաղրամյանի լույսերն էլ անջատեցին, որ հով-հով քնեն։ Հետո էլ ասում են, թե կառավարությունը մեր մասին չի մտածում։ Յա, բա եղա՞վ, օր ու գիշեր մեր մասին ա մտածում, քուն ու դադար չունի, մտածում ա, մտածում ա ու էրոտիկ երազներ ա տեսնում։ Ղզղնած արթնանում ա, ու դավա՜յ… Աջ ու ձաղ երազներն իրականացնում ա։ Ի՞նչ ասեմ, ակտիվիստներ ջան, լավ եք արել, բայց դե էսքան ժամանակ ի՞նչ արդյունքի ենք հասել, որ հիմա հասնենք։ Գիտեմ՝ վռազ կհակադարձեք ու սփյուռքահայ դարձած կերպարս կփորձեք ջախջախել, բայց դե ճիշտն եմ ասում։ Դուք, բացի Թռչկանի ջրվեժից կամ Մաշտոցի պուրակի բուդկեքի էժանագին հաղթանակներից, ուրիշ օրինակներ չեք կարող բերել։ Հա, մեկ էլ երբ դեռ Երևանում էի ապրում, ես էլ միացա «Ոչ 100 դրամին ակցիային» ու մերսեդեսիս ամորտիզատորների հերն անիծեցի, բայց դե հայանվեր անձնուրաց աշխատանք էր արեցինք։ Այ ձեր բազմաչարչար ջանին մեռնեմ, խի՞ ես էդ տղեն եմ, որ անհիմն խոսամ։ Ախր, այ ժողովուրդ ջան, ո՞ւր եք եկել ու ումի՞ց եք բան պահանջում։ Ձեր նստացույցիկը պիտի ոչ թե Բաղրամյան 26 տեղափոխեք, այլ Կարմիր հրապարակ, Կրեմլ։ Էսքան ժամանակ չհասկացաք, որ մեր նախագահը Պուտին ձյաձյան ա, այլ ոչ թե ՀՀԿ ծյան։ Կամ եսիմ ինչ մարիոնետկա հլա մի հատ բախտը փորձի կամ համարձակվի չկատարել Կրեմլի պահանջները, հաստատ մի երկու ԿՅԱԺ Իվան կգան ու տուտուզներին ախ կանեն։ Կամ ավելի վատ բան ասեմ։ Զգացել ե՞ք՝ հենց մի քիչ ըմբոստանում ենք ու մեր փառահեղ անցյալն ենք հիշում, շուն Ադրբեջանը ոգևորվում ա, ու Մոսկվայից անպայման մի պաշտոնական դելեգացիա ա գնում Բաքու։ Բա քու հերն եմ անիծել։ Սթափվեք։ Ազգային հեղափոխության եզրին ենք կանգնած, պարզապես այդ եզրը տարեցտարի ձգվում է ու լայնանում։ Ու գիտե՞ք՝ ինչու. որովհետև դեռ ստացվում ա մեզ թալանել։ Մի անգամ պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը շատ հետաքրքիր բան ասաց ինձ, ասաց, որ շատ ԳԱՌ ազգ ենք։ Էհ, ի՞նչ ասեմ։ Դե գառներին էլ մատաղ են անում։ Ասել եմ, ասում եմ ու կասեմ։ Ռուսաստանը մեր տերը չի, Ռուսաստանը մեր տիրու մերն ա։ Այո, Ռուսաստանում եմ ծնվել ու մեծացել, այո քաղաքացի եմ, այո, հավատում եմ Ռուսաստանի ապագային։ Բայց Ռուսաստանը մեր բոլոր խնդիրների հիմնական մեղավորն ա։ Մեզնից հետո իհարկե։ Պուտին ձյան հրաշք ա իր երկրի ու իր ազգի համար։ Բայց ոչ երբեք մեր։ Եվ ինչպես կասեր Մեա Կուլպա պիեսի հերոսներից մեկը. «Օհ, անցիր, ակնթարթ, դու շատ տհաճ ես»։ Ո՞ւր եք, այ ընդդիմադդմիկներ ու ընդվզողներ։ Վե՞ր ար յու, մայ դառլինգ։ Էստի համեցեք, էստի համեցեք։ Այ այլանդակ ալյանսներ ու այլընտրանքային տականքներ, ԲաԴասխան տվողներ, կարապետուլիչներ, սուլիչներ, չներ, Հհշներ, ԲՀԿ, ԶՀԿ, ԴԽԿ, ՑԽԿ, ՎԽՔ ու ՅԱԽՔ-եր։ Վի՞ր եք, մատաղ լիմ ձեզ։ Գավարիտ Մասկվա, օյ ներողություն, մլավում է Երևանը։ Ազգային արժեքների աճուրդ էր, ավելի ճիշտ նվիրատվություն, կտակ էլ չէ, այլ իրական նվիրատվություն։ Սեռական ակտ, որ տեղի ունեցավ հոկտեմբերյան մի մշուշոտ առավոտ։ Մենք տրվել ենք։ Իսկ տրվողների հետ վարվում են հենց այսպես։
Գիտեմ՝ հիմա բազմաթիվ բազմաչարչարներ, ատամները սրած, կսկսեն ինձ բոյկոտել, ինչպես ամիսներ առաջ։ Կասեն, որ զակազ եմ կատարում, ամերիկյան շպիոն եմ ու էլի լիքը տենց բաներ…. Էհ, ի՞նչ ասեմ, տխուր է։ Սթափ մարդը երբ գրածս ուշադիր կարդա, կհասկանա, որ սա սրտացավ մարդու գրած է, ցավող մարդու սրտի խոսք է, կարոտած մարդու հոգու խոսք է, բայց ես չեմ մեղադրի քննադատողներին։ Լավ կացեք։ Պարզապես սիրում եմ սատիրան։
Իսկ հիմա խոսքս ուղղեմ ազնիվ ու արդար պահանջով փողոց ելած եղբայրներին ու քույրերին։ Չտրվեք սադրանքների։ Զգույշ եղեք։ Զակազ տվողներ կարող են գալ, պրովոկացիա ստեղծել, որ Օսիպյանը մեքենաները դեմ տա ու բլոկերով սաղին հավաքի, տանի, պադվալները լցնի, եթե, իհարկե, տեղ մնացել ա։ Չնայած իմ ընկերներից մեկն ասում ա, որ ոստիկանությունը պլանավորում ա Հյուսիսային պողոտայի պադվալներն օգտագործել մարդկանց բերման ենթարկելու համար։ Մենք մեր վերջին հաղթանակը տոնել ենք 1994թ ու վերջ։ Ու վերջ։ Վսյո։ 21 տարի մենք այնքան ենք ետ գնացել, որ պետք չի անգամ օրինակներ բերել։ Խոսքը միայն գեղեցիկ շինությունների և կանաչապատ տարածքների մասին չի։ Խոսքը միայն գերարագ 4-րդ սերնդի ինտերնետի մասին չի կամ բրենդային հագուստների, բուծիկների։ Խոսքը թալանի ու գողական բեսպրեդելի մասին ա, օլիգարխիայի ու այլանդակ անարխիայի մասին ա, որ արմատախիլ ա անում ընտանիքներն ու շպրտում ա դուրս։ Մի՞թե այս մարդիկ չեն հասկանում, մի՞թե այս մարդիկ չեն գիտակցում, թե ուր են տանում իրենց երկիրը։ Այդքան արտասահմաններ ու եվրոմիություններ են գնում, մի՞թե չեն տեսնում։ Չնայած գնում, քնում են կամ էլ վազում են կազինոները ու ժողովրդից քերած փողերը լցնում մեքենաները։ Ժողովուրդ, մեր վիճակն ուղիղ աղիքից անմիջապես հետո ա։
Անջատեք քաղաքի լույսերը, անջատեք ու հեռացեք։ Ու հեռանալու պահին անպայման երգեք Հախվերդյանի երգը… Սա Երևանն է, այստեղ դու տանն ես, որ քեզ սպասում են, դեռ չեն մոռացել։ Պարզվեց՝ սպասողը գնդապետ Օսիպյանն է՝ իր գվարդիայով ու ջրցան մեքենաներով։ Մնաք բարով։
Հունիս 22.2015 22։04, Ռաֆայել Մնացականյան ©