Վլադիմիր Սոլովյովը, անդրադառնալով երևանյան վերջին դեպքերին, ասել է. «Սարգսյանը հայտնի է որպես խիստ քաղաքական գործիչ, ով ԼՂ պատերազմ է տեսել, նա ակնհայտորեն Յանուկովիչը չէ և պատրաստ է ընդունել ծայրահեղ, ոչ պոպուլյար և շատ կոշտ որոշումներ»:
Այո՛, մեր նախագահի մասին Սոլովյովի գնահատականները մեծ հաշվով օբյեկտիվ են, քանզի Սերժ Սարգսյանն իսկապես պատերազմ հաղթած, մեր երկրի շահերով առաջնորդվող, սառը դատող պետական գործիչ է և ունակ է ընդունել կոշտ որոշումներ, բայց ոչ մեր ժողովրդի դեմ, այլ մեր պետականությունն ու տեսակը պաշտպանելիս: Սոլովյովը նաև գովելի է համարել ընդդիմադիր ու իշխանական պատգամավորների քայլը, ովքեր կենդանի օղակ դարձան ոստիկանների և ցուցարարների միջև, և ընգծել, որ հայկական իշխանությունն այդ առումով լավ օրինակ է ցույց տալիս ինչպես Հոնկոնգի, այնպես էլ ԱՄՆ-ի իշխանություններին, քանի որ ոչ մի կոշտ ցրման մասին դեռ խոսք չի գնում: Այս առումով էլ Սոլովյովն օբյեկտիվ է, քանզի իսկապես մեր ոստիկանների գործողություններն անհամեմատ ավելի մարդկային են և պրոֆեսիոնալ, քան շատ և շատ զարգացած պետություններում: Ռուսաստանյան շատ գործիչներ, այդ թվում նաև Վլադիմիր Սոլովյովը, ակտիվորեն անդրադառնում են երևանյան դեպքերին, քանզի մայդանի «հոտ» են առնում, բայց պետք է ընդգծեմ, որ ոչ միայն Սերժ Սարգսյանը Յանուկովիչ չէ, ով չգիտակցեց իր պետության ազգային և պետական շահերը, այլ նաև հայ ժողովուրդը թույլ չի տա, որ իր երկրում մայդան լինի, և վտանգվի սեփական պետության անվտանգությունը: Վստահ եմ` այս հարցում մեր երկրի առաջնորդի և ժողովրդի տեսակետներն ու կարծիքը նույնն են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/821814154554328?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել