Այս ընդվզումն ունի մի պահանջ, որ հոսանքը չթանկանա, այնպես որ կարիք չկա հիմա կետ առ կետ խելացի ու բարդ ձևակերպումներ անելու: Ցույցի մասնակիցների այս պահանջն ինչ-որ մեկին անհասկանալի է՞։ Ակտիվորեն տարածում եք, որ ցուցարարները մերժել են պատվիրակների միջոցով նախագահի հետ հանդիպման առաջարկը: Որևէ ադեկվատ մարդ ինձ կբացատրի՞ այդ շփման իմաստը։ 6-7 տարիների ընթացքում նման շփումների արդյունքում կա՛մ շարժումն է մահանում, կա՛մ սկսում են նամակների ու խողովակների միջոցով սիլի-բիլիները, կա՛մ էլ բարձրացված խնդիրը ստանում է կիսատ-պռատ ու հիմնականում անօգուտ լուծում:
Ժողովուրդը մի քանի օր է՝ հստակ ներկայացնում է իր պահանջը: էլ ի՞նչ կարիք կա քննարկման:
Բնական է, որ խնդրի լուծումը կարող է քննարկումների առիթ դառնալ, բայց դա պետք է անեն համապատասխան մարմիններն ու շատ արագ: Ակնհայտ է, որ նահանջելու տեղ մենք չունենք:
Նախագահականում պետք է հարցին լուծում տան, ոչ թե սպասեն ցուցարարներից կազմված պատվիրակությանը: Պետք չի՝ խնդրի լուծումն այնքան ձգեն, որ Բաղրամյանը վերածվի բողոքող գորոդոկի: Ինչքան էլ ցույցի մասնակիցներն առավելագույն զգոնություն ցուցաբերեն, հաստատ կհայտնվեն այնպիսիք, որ խաղաղ ցույցը փորձեն այլ հունով տանել: Ի՞նչ իմաստ ունի սպասել անկանխատեսելի զարգացումներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/817441245004090?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել